Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը բռնություն չի կիրառել ղարաբաղցի հայերի նկատմամբ
  Թոմաս դե Վաալ.  Ադրբեջանը բռնություն չի կիրառել ղարաբաղցի հայերի նկատմամբ
15:46     08 01 2024    
«Ղարաբաղից հայերի մեկնելը խաղաղ է եղել: Իհարկե, ճանապարհին զոհվածներ կան, բայց ադրբեջանական կողմից բռնություն չի եղել»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է՝ Քարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող Թոմաս դե Վաալը։

«Համոզված եմ, որ Ռուսաստանը միանշանակ կարող էր կանխատեսել նման մասշտաբի օպերացիա և գործողություններ, և տեսներ այս ամենին նախորդած ռազմական պատրաստությունները։ Նրանք ունեին իրենց սեփական տեղեկությունը, սեփական աղբյուրները, և ոչինչ չարեցին դա կանխելու համար։ Այնպես, որ, ինչ-որ առումով ես սա դիտարկում եմ որպես Մոսկվայի կողմից որևէ բան չանելու միտումնավոր որոշում: Ռուսները նպաստել են Ղարաբաղից հայերի խաղաղ մեկնելուն։ Բայց բացի դրանից, այո, թույլ են տվել, որ դա լինի։ Իսկ Բաքվի և Մոսկվայի միջև, իհարկե, շատ կապեր կան»,- ասել է Վաալը:
Zinvor.info

Հեշթեգներ. Թոմաս-դե-Վաալ   Ադրբեջան