Այս մասին Report-ին ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, ազգամիջյան կրոնական հարաբերությունների փորձագետ Մոիսեյ Բեքերը։
«Մենք պետք է հասկանանք, որ ընտրողների ամենամեծ թիվը ապահովում է Կալիֆորնիա նահանգը, որտեղ ապրում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքը, որը կազմում է մեկուկես-երկու միլիոն մարդ: Ընդ որում, այս համայնքը բավականին հարուստ է և ազդեցիկ»,- ասել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ հիմա պայքար է գնում ամեն ձայնի, յուրաքանչյուր ընտրողի համար, հետևաբար Ադրբեջանի ընդգրկումն այս ցուցակում քաղաքական խաղ է։
«Եթե խոսենք Ադրբեջանի տարածքում կրոնական համայնքների, մասնավորապես՝ հրեական համայնքի կենսապայմանների մասին, ապա այս առումով մենք երբեք որևէ սահմանափակում չենք տեսել։ Նույնիսկ խորհրդային տարիներին Ադրբեջանի հրեական համայնքը բավականաչափ ազատություն ուներ։ Հարկ է հիշեցնել, որ 1972 թվականին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հրամանագրով կառուցվել է մացաի (հրեական հաց) փուռ, որը մացա էր թխում Ադրբեջանի բոլոր հրեաների համար»,- ընդգծել է Բեքերը։
Zinvor.info