Ֆիդանը և Բլինքենը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը
 Ֆիդանը և Բլինքենը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը
09:33     07 01 2024    
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը՝ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ում։

Տեղեկատվության համաձայն՝ արտաքին աղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև՝ Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված պարենային ապրանքների համաշխարհային շուկաներ անվտանգ առաքման շուրջ։

Հ.Ֆիդանը ասել է, որ Թուրքիան չի ցանկանում, որ լարվածությունը մեծանա Սեւծովյան տարածաշրջանում։ Թուրք նախարարը Բլինքենին ասել է նաև, որ Անկարան սպասում է F-16-ի գնման գործընթացի ավարտին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիդան   Բլինքեն