Մեթյու Բրայզա. ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է խաթարել կրոնական հանդուրժողականությունը Ադրբեջանում
  Մեթյու Բրայզա.  ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է խաթարել կրոնական հանդուրժողականությունը Ադրբեջանում
12:07     06 01 2024    
Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ մտահոգություններ հայտնելը կարծես անտեղի փորձ է՝ խարխլելու ադրբեջանական հասարակության ամենաուժեղ կողմերից մեկը՝ կրոնական և էթնիկական հանդուրժողականությունը:

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

«Ադրբեջանում ապրելու և ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների վրա աշխատելու իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը զարմանալիորեն բազմազան է և հանդուրժող, երբ խոսքը վերաբերում է տարբեր կրոնական համայնքներին: ԱՄՆ տեսանկյունից Ադրբեջանի ամենաուժեղ կողմերից մեկը ռազմավարական առումով այն է, որ ադրբեջանական հասարակությունը աշխարհիկ է, հիմնականում շիա իսլամական բնակչությամբ, բայց իր էությամբ աշխարհիկ»,- ասել է նախկին դեսպանը:

Բրայզան նշել է, որ լինելով աշխարհիկ հասարակություն՝ շիա մեծամասնությամբ, Ադրբեջանը հանդիսանում է հանդուրժողականության և տնտեսական զարգացման օրինակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեթյու-Բրայզա   ԱՄՆ   Ադրբեջան