Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։ «Այս կերպ Միացյալ Նահանգները պահանջներ են ներկայացնում բոլոր պետությունների դեմ, որոնք իրեն թշնամական է համարում և որոնց քաղաքականությունը իրենց դուր չեն գալիս։ Զզվելի է Հայաստանի կողմից ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության, մզկիթների ու գերեզմանատների ոչնչացման վրա աչք փակողների, կրոնական, էթնիկական նախապաշարմունքներով և խաչակիրների մտածելակերպով առաջնորդվողների կեղծավորությունը։
Անհասկանալի է, թե ում և ինչից են անհանգստացած Միացյալ Նահանգները, մինչդեռ ամերիկյան հասարակությունը ցնցված է Էփշտեյնի ցուցակից և նրանց աղաղակող գործողություններից, ովքեր ուրիշներին բարոյականության, խղճի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության դասեր են տալիս: Այլ երկրների գործերին միջամտելու փոխարեն՝ Միացյալ Նահանգները պետք է զբաղվեն սեփական ներքին խնդիրներով, այդ թվում՝ ապահովելով բնիկ ժողովուրդների իրավունքները, որոնց նրանք պատմականորեն ճնշել են։