Ադրբեջանի դեսպանը մասնակցել է Դանիայի թագուհու կազմակերպած ընդունելությանը
Ադրբեջանի դեսպանը մասնակցել է Դանիայի թագուհու կազմակերպած ընդունելությանը
11:56     05 01 2024    
Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Դանիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Զաուր Ահմեդովը մասնակցել է՝ Դանիայի թագուհի Մարգրետե II-ի կողմից այս երկրում հավատարմագրված դեսպանների համար կազմակերպված ամանորյա ընդունելությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագետը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Ընդունելությունը տեղի է ունեցել Christiansborg թագավորական պալատում։

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել Նորին Մեծություն թագուհու Ամանորի ընդունելությանը՝ Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատում և իմ բարեմաղթանքները փոխանցել՝ Նորին Մեծություն Թագուհուն և նրանց Թագավորական Մեծությանը՝ Դանիայի թագաժառանգին և թագաժառանգ արքայադստերը», - ասել է դեսպան Զ. Ահմեդովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Դանիա  


Լրահոս