Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է՝ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Նախչըվանի հետ պատշաճ հաղորդակցություն ստեղծելու մեջ։ Սակայն, չնայած ստանձնած պարտավորություններին, Հայաստանն արդեն երեք տարի է խոչընդոտում է այս գործընթացին։
«Բայց կարևորն այն է, թե Հայաստանն իսկապես շահագրգռված է այս նախագծով, թե ոչ: Ցանկության ի հայտ գալուն պես ստեղծագործական մտածողությունը կօգնի գտնել տեխնիկական հնարավորություններ։ ՀԵծանիվ հորինելու կարիք չկա։ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն։ Այլ խոսքով՝ Pacta sunt servanda»,- ասել է Հ.Հաջիևը։
Նա նշել է նաև, որ միջազգային պրակտիկան և մարդասիրական սկզբունքները Հայաստանից պահանջում են դադարեցնել Նախչըվանի շրջափակումը ադրբեջանական մայրցամաքային տարածքից։
«Առայժմ Հայաստանից ոչ մի մասնակցություն չենք տեսնում։ Ընդհակառակը, Հայաստանը, նախաձեռնելով «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, փորձում է շեղվել եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններից և կեղծ կերպով ներկայանալ որպես տարածաշրջանի ապաշրջափակմանը եռանդուն աջակցող կողմ։ Բայց իրականում հենց Հայաստանն է շարունակում խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։