ՊՆ. Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին նրա արդար պայքարում
  ՊՆ. Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին նրա արդար պայքարում
20:38     04 01 2024    
Թուրքիան կշարունակի աջակցել բարեկամ և դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, նրանց արդար պայքարում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը։

«Թուրքիայի զինված ուժերը հաջողությամբ գործում են Հյուսիսային Կիպրոսում, Ադրբեջանում, Լիբիայում, Կոսովոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կատարում և Սոմալիում։ Մենք շարունակելու ենք աջակցել բարեկամ և դաշնակից երկրների արդար պայքարին»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս