Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղակայման մասին տեղեկությունների տարածման համար քրեական պատասխանատվություն է սահմանվում
  Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղակայման մասին տեղեկությունների տարածման համար քրեական պատասխանատվություն է սահմանվում
14:54     30 12 2023    
Քրեական պատասխանատվություն է սահմանվում՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի անձնակազմի, մարտական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկությունների տարածման համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դա արտացոլված է 284-2 նոր հոդվածում, որն առաջարկվում է ավելացնել Քրեական օրենսգրքում, և քննարկվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում։

Նախագծի համաձայն՝ եթե ԱՀ Զինված ուժերի անձնակազմի, մարտական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկատվությունը տարածվել է պատերազմական ժամանակ, կամ մարտական գպրծողությունների պայմաններում, և դրանում չկան՝ Քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն), 276 (լրտեսություն) և/կամ 284 (պետական գաղտնիքների տարածում) հոդվածներով նախատեսված գործողությունների նշաններ, ապա նախատեսվում է պատիժ՝ 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Եթե նույն գործողությունները հանգեցնում են ծանր հետևանքների, ապա նախատեսվում է ազատազրկում՝ 5-ից 8 տարի ժամկետով։

Ծանոթություն. 284-2 հոդվածի գործողությունը չի տարածվում՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի անձնակազմի, մարտական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին պետական մարմինների (կառույցների) կողմից հանրությանը տրամադրված տեղեկատվության տարածման դեպքերի վրա։

Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել է երրորդ ընթերցմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-ԶՈՒ  


Լրահոս