Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, նիստերի ընթացքում՝ ադրբեջանական բանակի ընթացիկ տարվա գործունեության մանրամասն վերլուծություն է անցկացվել, մեկ անգամ ևս անձնակազմի ուշադրությանն է ներկայացվել՝ ԱՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից բանակի առջև դրված խնդիրները։
Նշվել է զինծառայողների մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և բարոյահոգեբանական վիճակը։ Խոսվել է կադրերի հայրենասիրական դաստիարակության, համապարփակ աջակցության, այդ թվում՝ զորքերը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Նշվել են ադրբեջանական բանակում հաջող բարեփոխումների արդյունքում ձեռքբերումները, հատկապես ընդգծվել է անձնակազմի պատրաստակամությունը՝ ցանկացած պահի իրականացնելու Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած առաջադրանք։
Նիստերում քննարկվել են՝ հաջորդ տարի ծառայողական և մարտական գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, զինծառայողների գիտելիքների ու հմտությունների բարձրացման հետ կապված միջոցառումներն ու ծրագրերը։