Ադրբեջանը 34 մլն դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային
 Ադրբեջանը 34 մլն դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային
12:15     29 12 2023    
Այս տարի Ադրբեջանը շարունակաբար հումանիտար օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Ուկրաինային վերականգնման նպատակով տրամադրվող օգնության չափը գերազանցել է 57 մլն մանաթը (մոտ 34 մլն դոլար)։ Այս աջակցության շուրջ կեսը հատկացվել է այս տարվա ընթացքում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա