Նախարար. ՉՇ-ում Ադրբեջանի նախագահության ընթացքում կարևոր նախաձեռնություններ են իրականացվել
  Նախարար.  ՉՇ-ում Ադրբեջանի նախագահության ընթացքում կարևոր նախաձեռնություններ են իրականացվել
11:08     29 12 2023    
Ավարտվում է Ադրբեջանի նախագահությունը Չմիավորման շարժում (ՉՇ) կազմակերպությունում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, այս կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության ընթացքում կարևոր նախաձեռնություններ են եղել։

«Ադրբեջանի նախագահությունը 120 երկրների համաձայնությամբ երկարաձգվել է ևս մեկ տարով և կազմել 4 տարի։ Հաջորդ տարի Ադրբեջանը նույնպես կարևոր դեր է խաղալու կազմակերպության գործունեության մեջ՝ «եռյակի» կազմում։ Մեզ համար անգնահատելի փորձ էր լրջորեն առաջ մղել այս կազմակերպության գործունեությունը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՉՇ  


Լրահոս