Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, թեև որոշ շրջանակների կողմնակալ քաղաքականությունը որոշակի մարտահրավերներ ստեղծեց Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար, սակայն դրանք հաղթահարվեցին. «Մեր արտաքին քաղաքականությունը հարուստ էր բովանդակությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ վարվող քաղաքականությունն ուղղված է մեր պետության ազգային շահերի ապահովմանը։ 2023 թվականին Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Տարվա ընթացքում կարևոր արդյունքներ են ձեռք բերվել՝ Թուրքիայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հանդիպումներում»։
Zinvor.info