Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ պաշտոնական Երևանն այս հարցում որոշակի պահանջներ ունի. «Խոսքը կոնկրետ բնակավայրերի մասին է։ Ոչ ոք կասկած չունի այն մասին, թե ում են պատկանում այս բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»։
Նախարարն ընդգծել է, որ սահմանազատման գործընթացը բավականին կոնկրետ և տեխնիկական հարց է. «Սահմանների հարցը պետք է լուծվի որպես սահմանազատման գործընթացի բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանը շահագրգռված է խաղաղ խնդրի շուտափույթ լուծմամբ. Բայց սահմանազատման հարցը կարող է ավելի երկար տևել»։
Zinvor.info