Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տևել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:
Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաև եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը», - գրում է պարբերականը։
Zinvor.info