Զինծառայողները հանդիպել են նահատակների ընտանիքների հետ
 Զինծառայողները հանդիպել են նահատակների ընտանիքների հետ
17:41     27 12 2023    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանձնարարությամբ՝ ադրբեջանական բանակի զինծառայողները հանդիպել են նահատակների ընտանիքների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, տարբեր շրջաններում անցկացված հանդիպումների ժամանակ՝ զինծառայողները զրուցել են նահատակների ընտանիքների անդամների հետ և հետաքրքրվել նրանց կարիքներով։

Այցելել են նահատակների շիրիմներին, հարգել նրանց հիշատակը։

Նրանց ընտանիքների անդամներին են հանձնվել նահատակ դարձած զինծառայողների մեդալները, որոնք պարգևատրվել են ԱՀ Նախագահի նոյեմբերի 7-ի հրամանով։

Նահատակների ընտանիքի անդամներն ու հարազատները երախտագիտություն են հայտնել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ մեր նահատակների հիշատակի հանդեպ ցուցաբերած ուշադրության, հոգատարության և հարգանքի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Զինծառայողներ   Նահատակների-ընտանիքներ  


Լրահոս