Ականի պայթյունից տուժած ANAMA-ի աշխատակիցը տեղափոխվել է Բաքու
  Ականի պայթյունից տուժած ANAMA-ի աշխատակիցը տեղափոխվել է Բաքու
12:54     27 12 2023    
Աղդամում ականի պայթյունից վիրավորված Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Զաուր Մահմուդովը Գյանջայից տեղափոխվել է Բաքու։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նրան տեղավորել են Ադրբեջանի բժշկական համալսարանի ուսումնա-վիրաբուժական կլինիկա։

Մահմուդովի վիճակը գնահատվում է բավարար։

Նախկինում նա Աղդամի շրջանային հիվանդանոցից տեղափոխվել էր Գյանջայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց։

Նշենք, որ դեկտեմբերի 26-ին Աղդամի շրջանի Սարըջալը գյուղի տարածքում ANAMA-ի աշխատակից Մահմուդով Զաուր Էլդար օղլուն (ծնված 1982 թ.) պայթել էր հակահետևակային ականի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ական