Ադրբեջանի ԱԳՆ. 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ականների զոհ է դարձել 341 մարդ
  Ադրբեջանի ԱԳՆ.  2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ականների զոհ է դարձել 341 մարդ
10:55     27 12 2023    
Ադրբեջանում 2020 թվականի պատերազմի ավարտից մինչ օրս ականի վրա պայթել է 341 հոգի, զոհվել է 65 մարդ, այդ թվում՝ 50 խաղաղ բնակիչ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի «X» սոցիալական ցանցի էջում։

«Ադրբեջանի համար ականների սպառնալիքի վերացումը պետք է դառնա միջազգային առաջնահերթություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ