Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը գոհունակությամբ նշվել է՝ տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, ընդգծվել է՝ համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժի առկայությունը։ Նշվել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու շփումները նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանը։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել՝ ապագա փոխգործակցության և համագործակցության հեռանկարների շուրջ և վստահություն հայտնել, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև կապերը կշարունակեն ամրապնդվել։
Zinvor.info