Ադրբեջանի գլխավոր դատախազն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Թեհրանում դեսպանատան վրա հարձակման մեջ մեղադրվողի դատավարությունը
  Ադրբեջանի գլխավոր դատախազն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Թեհրանում դեսպանատան վրա հարձակման մեջ մեղադրվողի դատավարությունը
12:54     26 12 2023    
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մուհամմեդ Քյազեմ Մովահեդի-Ազադի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակման մեջ մեղադրվողի դատավարության ընթացքը, դատավճռի կայացման արագացումը, իրավական համագործակցության մեխանիզմը։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել կողմերին հետաքրքրող իրավական դաշտում համագործակցության հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն և Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-գլխավոր-դատախազ