Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք կարծում ենք, որ սա շատ լավ նորություն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մենք աջակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերին այս գործընթացում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով ձեռնարկվող ջանքերին։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ կայունությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք անցկացնում ենք Վրաստանում, այլ նաև այն կայունության միջոցով, որը կարող է հաստատվել Հայաստանում և Ադրբեջանում»։
Պատասխանելով հարցին, թե տեսնու՞մ է Երևանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան նշել է, որ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և որոշ չափով հեռանալ Մոսկվայից։
Zinvor.info