Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը
 Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը
16:49     25 12 2023    
Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Առաջարկների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամիս, փոխանցվել է Հայաստանին»,- հայտարարել է Բայրամովը՝ պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է։ Նա նշել է, որ 2024 թվականին ակնկալվում է կողմերի հանդիպումներ:

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն վերջերս դրական ազդակներ է ստացել Երևանից, սակայն Հայաստանից սպասում են իրական գործողություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ։

«Մենք իրատեսորեն ենք վերաբերվում խաղաղ գործընթացին։ Բայց մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծումը չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման համար»,- հավելել է նախարարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Երևան