Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի. Ջեյհուն Բայրամով
 Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի.  Ջեյհուն Բայրամով
13:24     25 12 2023    
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը AzTV-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ հենց Ադրբեջանն է խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը։

«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»:

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին. «Հայաստանին ներկայացվել է առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Երևան