Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նամակում ասվում է.
Ձերդ գերազանցություն, հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Ավելի քան 20 տարի Դուք պատասխանատու աշխատանք եք տանում Ադրբեջանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում՝ ձգտելով լինել Ձեր հոր արժանի իրավահաջորդը։ Որպես փորձառու պետական առաջնորդ, մարդ՝ ով շատ է սիրում իր հայրենի երկիրը, Դուք նշանակալի ներդրում ունեք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ պահպանելով ազգամիջյան երկխոսությունը և քաղաքացիական ներդաշնակությունը հասարակության մեջ։
Շնորհակալ եմ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բաքվի թեմի կարիքների հանդեպ Ձեր ուշադիր վերաբերմունքի և կառուցողական փոխգործակցության պատրաստակամության համար, որը, հուսով եմ, այսուհետ էլ կնպաստի մարդկանց կյանքում մնայուն բարոյական արժեքների, բարության և գթասրտության իդեալների հաստատմանը։
Մաղթում եմ Ձեզ ուժ, ոգու կայտառություն, խաղաղություն և Ամենաբարձրյալի օգնություն Ձեր հետագա աշխատանքում՝ ի շահ ադրբեջանական ժողովրդի»։