Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների կողմից, ինչպես նաև արտերկրում:
Ձեր ղեկավարությամբ բարեկամական Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»,- ասված է նամակում։
Zinvor.info