ՌԴ ԱԳՆ. Բաքուն և Մոսկվան հաստատել են իրենց հանձնառությունը անվտանգության հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու
  ՌԴ ԱԳՆ.  Բաքուն և Մոսկվան հաստատել են իրենց հանձնառությունը անվտանգության հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու
21:41     22 12 2023    
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Դեկտեմբերի 21-ից 22-ը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննարկել են տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցեր:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գրուշկոյին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի հետ:

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Անդրկովկասում առկա իրավիճակի և եվրոպական անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում փոխգործակցության, Եվրախորհրդի իրավիճակի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ մեր երկրների հարաբերությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերին»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ ընդգծվել է տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու հատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան