Ադրբեջանական բանակի ևս 473 զինծառայողներ կապահովվեն բնակարաններով
 Ադրբեջանական բանակի ևս 473 զինծառայողներ կապահովվեն բնակարաններով
17:48     22 12 2023    
Տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որը ստեղծվել է Ադրբեջանի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի «Ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական պաշտպանության ուժեղացման միջոցառումների մասին» հրամանագրով: Հրամանագրի համաձայն՝ ադրբեջանական բանակում 20 և ավելի օրացուցային տարի անբասիր ծառայած զինվորականները պետք է ապահովվեն բնակարանով պետական միջոցների հաշվին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությանը, պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակի հիման վրա, բնակարան ստանալու համար հերթագրվել է ևս 953 զինծառայող։ Հանձնաժողովի նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ բնակարանների հերթացուցակում գտնվող 473 զինվորականների բնակարաններ կտրամադրվեն Բաքվում և Ափշերոնի շրջանում:

Հիշեցնենք, որ մինչ օրս պետական միջոցների հաշվին բնակարանով ապահովվել է 20 և ավելի տարի ծառայած 3646 զինվորական, ինչպես նաև 26 նահատակի ընտանիք:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս