Ադրբեջանը երկաթգիծ կկառուցի դեպի Խանքենդի
 Ադրբեջանը երկաթգիծ կկառուցի դեպի Խանքենդի
15:31     22 12 2023    
2024 թվականին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կսկսի Աղդամ-Խանքենդի նոր երկաթուղային գծի շինարարությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբբասլըն:

Նրա խոսքով, արդեն սկսվել է ճանապարհի նախագծումը, կատարվել է տարածքի նախնական զննում, ուրվագծվել է ճանապարհի նախնական երթուղին։

«Այս նախագծի նպատակն է Խանքենդին և Շուշան միացնել հանրապետության երկաթուղային ցանցին, թույլ տալ արդյունավետ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնել այս ուղղությամբ, ինչը կնպաստի երկարամյա օկուպացիայից ազատագրված տարածքների լիարժեք վերականգնմանը»,- ընդգծել է Աբբասլըն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խանքենդի  


Լրահոս