«Ղարաբաղի կարգավիճակի» հարցի լուծում երբեք գոյություն չի ունեցել
 «Ղարաբաղի կարգավիճակի» հարցի լուծում երբեք գոյություն չի ունեցել
11:19     20 12 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի» դրական լուծման տարբերակը երբեք չի եղել բանակցությունների սեղանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում երբեք չի եղել: Մադրիդյան սկզբունքներից սկսած՝ լուծման բոլոր տարբերակները չեն ենթադրում բուն խնդրի լուծում։ Կար միայն մեկ տարբերակ, որն առաջարկվել էր 1999 թվականին, որի իմաստը՝ Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելն էր։ Սա միակ առաջարկն էր, որը կլուծեր Ղարաբաղի խնդիրը», - Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ղարաբաղ  


Լրահոս