Իրանցի նախարար. Ադրբեջանի հետ Արազի միջանցքի մասին համաձայնագիր կստորագրվի
  Իրանցի նախարար.  Ադրբեջանի հետ Արազի միջանցքի մասին համաձայնագիր կստորագրվի
10:30     19 12 2023    
Հաջորդ ամիս Իրանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր կստորագրվի Արազի միջանցքի վերաբերյալ։

Այս մասին լրագրողներին ասել է՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը, հայտնում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, այդ կապակցությամբ կանցկացվի համապատասխան միջոցառում, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։

Իրանցի նախարարն ասել է, որ կապալառու ընկերության նշանակումով սկսվել է Արազի միջանցքի ստեղծման գործընթացը։ Այս գործընթացը ներառում է Արազ գետի վրայով կամրջի կառուցումը և մայրուղու ընդլայնումը։

Նշենք, որ Արազի միջանցքը, անցնելով Իրանի տարածքով, Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը կկապի՝ երկրի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս