Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի մեկնաբանության մեջ՝ կապված Խոջավենդում գտնվող դպրոցում պայթուցիկ ծուղակ-սարքի հայտնաբերման հետ։
«Խոջավենդի շրջանի Եմիշջան գյուղում գտնվող դպրոցում ԱՀ ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների ընթացքում՝ դասասենյակներից մեկում հայտնաբերվել է «F-1» ձեռքի նռնակ՝ ժապավենով ամրացված գրասեղանի վրա։
Կրթական հաստատությունում ական-թակարդի տեղադրումը, որը բերվել է մարտական պատրաստության ռեժիմի և պարանով ամրացվել աթոռին ու դռան բռնակին, ցույց է տալիս, որ ահաբեկչությունն ուղղված է խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ։
Որպես Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն), ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի հանցավոր գործողությունները, որոնք ուղեկցվում են խաղաղ բնակչության մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարմամբ և կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին՝ վճռականորեն արձագանքել նման գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ։