Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, քաղաքական խորհրդակցությունները կազմակերպվել են փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի Ջիբութի կատարած այցի շրջանակներում։
Խորհրդակցություններում Ջիբութիի պատվիրակությունը ղեկավարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալի Հասանը։
Այցի ընթացքում Ռաֆիևը հանդիպումներ է ունեցել նաև Ջիբութիի արտգործնախարար Մահմուդ Ալի Յուսուֆի և Ջիբութի-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։
Կողմերը քննարկել են քաղաքական ոլորտում համագործակցության զարգացումը, բարձր են գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել փոխադարձ աջակցությունը շարունակելու կարևորությունը բազմակողմ համագործակցության հարթակներում, ինչպիսիք են Չմիավորման շարժումը և ԻՀԿ-ն։
Zinvor.info