Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ազատ Արշակյանը։
«Պետք է հիշել, որ Ադրբեջանը սերտորեն կապված է Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով։ Այսինքն՝ ադրբեջանական բանակը զինված ու պատրաստված բանակ է, որը կառուցված է ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Եվ նա դա չի թաքցնում։ Կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն մասնաճյուղ ունի Ադրբեջանում։ Դա ամբողջությամբ ՆԱՏՕ-ի բանակ չէ, բայց որպես ճյուղ, որպես ասոցացված անդամ կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի, խորը և լուրջ համագործակցության մեջ է ադրբեջանական բանակի հետ։ Ադրբեջանը մեզնից առաջ է.
Կարող եմ ավելացնել նաև, որ մենք ունենք նաև ռազմական դաշինք ՆԱՏՕ-ի մրցակցի հետ, որն այս պահին լուրջ խոչընդոտ է հանդիսանում դաշինքային հարաբերություններում։ Դա ուղղակի պատնեշ է»,- ասել է քաղաքագետը։
Zinvor.info