Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հաջորդ տարի մեր երկրում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի՝ COP29 Կողմերի 29-րդ համաժողովի անցկացման հետ կապված խորհրդակցությանը։
Հիշեցնելով, որ այս տարի Ադրբեջանը մեծ հաջողությամբ անցկացրել է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը, պետության ղեկավարն ասել է. «Բոլորին հայտնի է նաև, որ միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Բաքվում անցկացվել է երկրորդ անգամ։ 50 տարի առաջ այս միջոցառումն անցկացվեց՝ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքը հանդիսացող Բաքվում, իսկ այս տարի՝ անկախ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Բայց, իհարկե, COP29-ը չի կարող համեմատվել մինչ այժմ տեղի անցկացված միջոցառումների հետ։ Եթե նույնիսկ հիշենք Եվրոպական խաղերը, ապա այն ժամանակ ժամանեցին 5 հազար մարզիկներ և նրանց ուղեկցող մոտ 3 հազար հյուրեր։ Բայց COP29-ին մեր երկիր կգան տասնյակ հազարավոր օտարերկրյա ներկայացուցիչներ, և երկու շաբաթվա ընթացքում Բաքուն կդառնա աշխարհի կենտրոնը։ Ըստ որոշ ենթադրությունների՝ այս ընթացքում մեր երկրում կլինեն մոտավորապես 70-80 հազար օտարերկրյա հյուրեր»։