Ադրբեջանցի կոմանդոսները ոտքի են հանվել տագնապի ազդանշանով
 Ադրբեջանցի կոմանդոսները ոտքի են հանվել տագնապի ազդանշանով
14:28     15 12 2023    
2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվել Կոմանդոսների ստորաբաժանումների ներգրավմամբ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, «Տագնապի» ազդանշանով ոտքի հանված ստորաբաժանումներին, ըստ սցենարի, առաջադրանք է տրվել վնասազերծել պայմանական հակառակորդի դիվերսիոն գործողության փորձ կատարող խմբին։

Տարածքի օդային հետախուզության միջոցով պայմանական հակառակորդի օբյեկտը գնահատելուց հետո, կոմանդոսների ջոկատը դարանակալել և գրավել է պայմանական հակառակորդի զինտեխնիկան:

Անտառապատ տարածքում անցկացվող հատուկ տակտիկական զորավարժությունների ժամանակ բոլոր առաջադրանքները կատարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցի-կոմանդոսներ   ՊՆ  


Լրահոս