Զախարովա. Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հերթական փուլը
  Զախարովա.  Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հերթական փուլը
10:54     15 12 2023    
Պաշտոնական Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

Դիվանագետը նկատել է, որ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում և Հարավային Կովկասի այլ պետություններում, քանի որ նրանց խնդիրն այլ է. ՌԴ-ին ու տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ չնայած Բաքվի և Երևանի միջև գերիների փոխանակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի համաձայնեցման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունների կարևորությանը, իրական սահմանազատման աշխատանքները Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ դեռ չեն գործարկվել:

«Հանրապետություն ԵՄ առաքելություն հրավիրելու համար հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակը կայունացնելու ՀԱՊԿ մեխանիզմներից»,- ընդգծել է Զախարովան, ապա հավելել, - «Այսպիսով, ղեկավարների հիշյալ որոշումների կյանքի կոչումը փակուղում հայտնվելը Երևանի գործողությունների հակասականության ուղղակի արդյունք է, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք»,- նշել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   ՌԴ  


Լրահոս