Մոսկվան եռակողմ պայմանավորվածությունների չկատարման պատասխանատվությունը բարդել է Երևանի վրա
 Մոսկվան եռակողմ պայմանավորվածությունների չկատարման պատասխանատվությունը բարդել է Երևանի վրա
10:21     15 12 2023    
Երևանի գործողությունների պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողությունները, որոնց պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները․ հայկական կողմը 2022թ. հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Բացասական ազդեցություն ունեցավ հայկական կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղ սպառազինության մատակարարման համար, ինչը խախտում էր եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալը ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը վերջին հաշվով հանգեցրեց բախումների 2023 թվականի սեպտեմբերին»,- նշել է Զախարովան։

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում հենց Երևանն էր, որ ամեն կերպ «սառեցրեց» Եռակողմ աշխատանքային խմբի գծով կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորությունը:

«Մասնավորապես, հայկական կողմն արդեն երկար ամիսներ է, ինչ արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները»,- ընդգծել է Զախարովան:
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս