ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Հայաստանին
 ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Հայաստանին
09:01     15 12 2023    
ՌԴ ԱԳՆ-ն վտանգավոր է համարում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից բաղկացած եռակողմ համալիր պայմանավորվածությունները չեղարկելու փորձերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այդ կարևորագույն փաստաթղթերից հրաժարվելու փորձերը համարում ենք խիստ վտանգավոր։ Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկերի կհանգեցնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Իսկ այդ մարտահրավերները կանգնեցնել արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ չի հաջողվի։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և Հարավային Կովկասի մյուս պետություններ, նրանց խնդիրն այլ է՝ դուրս մղել մեզ և տարածաշրջանային մյուս դերակատարներին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,- նշել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս