Ջեյհուն Բայրամովը պատասխանել է սահմանից զորքերը դուրս բերելու Հայաստանի առաջարկին
 Ջեյհուն Բայրամովը պատասխանել է սահմանից զորքերը դուրս բերելու Հայաստանի առաջարկին
18:04     14 12 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի առաջարկը՝ երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու վերաբերյալ, անընդունելի է պաշտոնական Բաքվի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դեկտեմբերի 14-ին՝ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ.

«Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի պատահի։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները: Ես համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ՝ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ. 30 տարի անց ադրբեջանական բանակը նահատակների կյանքի գնով վերականգնեց իր սահմանները։ Ադրբեջանի սահմանները կարող են հսկել միայն ադրբեջանցի զինվորները»,- ասել է նախարարը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս