Ռուսաստանցի փորձագետ. Ստացվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են նստել և պայմանավորվել իրար հետ
  Ռուսաստանցի փորձագետ.  Ստացվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են նստել և պայմանավորվել իրար հետ
14:30     14 12 2023    
«Խոստովանում եմ, որ երբ վեց ամիս առաջ հետևում էի այս իրավիճակին և զրուցեցի երկու կողմերի ներկայացուցիչների հետ, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ գործընթացն ավելի բարդ է լինելուև երկկողմ բանակցությունները կհանգեցնեն նրան, որ Ադրբեջանը ավելի մեծ ճնշում կգործադրի Հայաստանի վրա»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունները։

«Սակայն, հակառակ իմ ակնկալիքների, նման երկկողմանի բանակցություններն էլ ավելի կառուցողական ստացվեցին։ Որովհետև, ըստ երևույթին, ցանկացած երրորդ կողմ սկսում է կառուցել իր օրակարգը։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները դառնում են խաղի մի մաս, խոշոր երկրների արտաքին քաղաքականության, դրանց հակասությունների, փոխադարձ շահերի ու փոխադարձ թշնամանքի մաս։ Նկատի ունեմ, որ Բրյուսելը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանը պահել իր ազդեցության ինչ-որ դաշտում, Իրանն էլ ցանկանում է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներ չլինեն և այլն։ Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են նստել ու իրար մեջ համաձայնության գալ։ Որովհետև, ըստ երևույթին, երկու կողմերն էլ հոգնել են այս հակամարտությունից, և պատրաստ են ընդառաջ քայլ անել»,- ասել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս