Թուրքիայի ՊՆ ղեկավար. «Հնարավորությունների դուռը» բացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
  Թուրքիայի ՊՆ ղեկավար.  «Հնարավորությունների դուռը» բացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
14:09     14 12 2023    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համար «հնարավորությունների դռան» բացվելու մասին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին նախարարն ասել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում (ԹԱՄԺ) ելույթ ունենալիս։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բացվել է հնարավորության դուռը՝ երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մեր ակնկալիքներն այն են, որ Հայաստանը հավատարիմ կմնա համագործակցությանը ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ»,- նշել է Գյուլերը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս