Մարուքյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսված ԱՄՆ-ում 2024-ի հունվարին
  Մարուքյան.  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսված ԱՄՆ-ում 2024-ի հունվարին
12:47     14 12 2023    
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում տեղի կունենա 2024 թվականի հունվարին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այս պահին մենք չունենք վերջնական և համաձայնեցված խաղաղ պայմանագրի նախագիծ, որը պատրաստ լինի ստորագրման։ Հուսով ենք, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով կայանալիք հանդիպմանը, որին համաձայնել է նաև Ադրբեջանը, մենք կկարողանանք ավարտին հասցնել պայմանագրի տեքստը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս