Մամուլի խորհուրդ. ֆրանսիական լրատվամիջոցներում ադրբեջանցի լրագրողների դեմ արշավն անընդունելի է
  Մամուլի խորհուրդ.  ֆրանսիական լրատվամիջոցներում ադրբեջանցի լրագրողների դեմ արշավն անընդունելի է
14:20     13 12 2023    
Ադրբեջանի մամուլի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ֆրանսիական լրատվամիջոցներում ադրբեջանցի լրագրողների դեմ սկսված արշավը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ նշվում է, որ ֆրանսիական լրատվամիջոցներում ադրբեջանցի լրագրողների դեմ արշավն անընդունելի է։

«Ֆրանսիական ԶԼՄ-ներում Ադրբեջանի պետական լրատվական գործակալության (AZERTAC) աշխատակիցների դեմ զրպարտչական արշավը անպատշաճ պահվածք է, որը հակասում է բոլոր էթիկական նորմերին և արժեքներին: Նման անընդունելի մոտեցումը խոսքի ազատության սահմանափակումներն արդարացնելու անհաջող փորձ է»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մամուլի-խորհուրդ  


Լրահոս