ԵՄ առաքելության ընդլայնումը Հայաստանում միայն լրացուցիչ լարվածություն կբերի. ՌԴ ԱԳՆ
|
|
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը և միայն կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում։
|
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայաստանում դրա հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսակետից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակապես անօգուտ կլինի և որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորմանը նպաստելու առումով, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում», - նշել է փոխնախարարը։
«Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն է բերում»,- հավելել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությունն ուղղված է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։
Հեշթեգներ.
ՌԴ
ԱԳՆ