ՌԴ–ն միշտ պատրաստ է հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված բանակցություններին
|
|
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված բանակցությունները, հույս ունի, որ Բաքվում և Երևանում հաշվի են առնում այդ առաջարկի արդիականությունը։
|
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվայի հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների անցկացման մասին ՌԴ-ի առաջարկները բաց բնույթ են կրում Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար։ Հույս ունենք, որ Երևանում և Բաքվում հիշում են այդ մասին և հասկանում դա», - նշել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երեք երկրների արտգործնախարարների միջև դիվանագիտական ալիքներով մոսկովյան հանդիպում է մշակվում։
Հեշթեգներ.
ՌԴ
Ադրբեջան
Հայաստան