Բնապահպանության նախարար. Ադրբեջանը հարմար հարթակ է COP29-ի համար
  Բնապահպանության նախարար.  Ադրբեջանը հարմար հարթակ է COP29-ի համար
12:38     12 12 2023    
Ադրբեջանը ճիշտ հարթակ է հյուրընկալելու COP29-ը և լուծելու մեր ժամանակի հրատապ խնդիրները:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Դուբայում (ԱՄԷ) կայացած COP28-ի եզրափակիչ նստաշրջանի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաևը։

«Ուրախ եմ հայտարարելու Ադրբեջանի ձգտումը 2024 թվականին Ադրբեջանում ընդունելու COP29-ը: Ադրբեջանն իր հարուստ մշակութային ժառանգությամբ և դինամիկ էներգիայով հարմար հարթակ կհանդիսանա, որպեսզի համաշխարհային հանրությունը կրկին հավաքվի լուծելու մեր ժամանակի հրատապ խնդիրները»,- ասել է նախարարը։

Մուխտար Բաբաևը երախտագիտություն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի երկրներին՝ որպես COP29-ը հյուրընկալող երկիր Ադրբեջանի թեկնածությանն աջակցելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   COP29  


Լրահոս