Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի արտգործնախարարին շնորհավորել է այս պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ։
Երկուստեք գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Սլովակիայի միջև բարեկամության և համագործակցության ոգով զարգացող հարաբերությունների ներկա մակարդակից։ Նշվել է, որ առկա քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները և շփումները կարևոր ներդրում են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Քննարկվել են Ադրբեջանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական, էներգետիկ անվտանգության, մշակույթի, զբոսաշրջության, կրթության, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության տարրեր։
Zinvor.info