ԵՄ-ն մտադիր չէ կրթել և վարժեցնել հայ զինվորականներին
 ԵՄ-ն մտադիր չէ կրթել և վարժեցնել հայ զինվորականներին
14:32     11 12 2023    
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինվորականներին:

Այս մասին «Известия»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական հանրություն»,- ասել է Ստանոն։

Նա նշել է, որ Եվրամիությունը չի նախատեսում նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստում ԵՄ անդամ երկրների տարածքում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հայաստան  


Լրահոս