Ուկրաինան սատարում է Ադրբեջանի և Հայաստանի՝ կարգավորման ուղղությամբ քայլերը
 Ուկրաինան սատարում է Ադրբեջանի և Հայաստանի՝ կարգավորման ուղղությամբ քայլերը
09:57     09 12 2023    
Ուկրաինայի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության՝ X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։

«Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերին՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական խաղաղ և դիվանագիտական լուծմանը»,- ընդգծվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս