ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը
 ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը
09:37     09 12 2023    
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԹՊԿ-ի X-ի էջում զետեղված հրապարակման մեջ:

«ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության հաստատման միջոցառումների մասին։ Համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս